«La casa de papel» սերիալի հերոսներից ովքեր են իրական կյանքում միասին

16:11   30 ապրիլի, 2020

Դերասաններ Հեյմե Լորենտեն եւ Մարիա Պեդրասան ոչ միայն իսպանական աղմկոտ «Թղթե տունը» սերիալի աստղեր են, այլեւ սիրահար զույգ: Լուրջ մտադրությունների եւ կրքոտ սիրո հերթական ապացույցը համատեղ ինքնամեկուսացումն է Մադրիդում։ Զույգին իրենց բնակարանի պատշգամբում նկարել են երկրի բոլոր բժիշկներին ծափահարությունների ընթացքում։

Հետաքրքրական է, որ նրանք այլեւս ստիպված չեն եղել նկարահանման հրապարակում եւ էկրանին թաքցնել զգացմունքները. Netflix-ի մեկ այլ նախագծում՝ «Էլիտա» սերիալում, նրանք սիրահարներ են նաեւ էկրանին։ Այնպես որ հանդիսատեսը զգում է վերջին հնգամյակի իսպանացի նշանավոր երկու դերասանների միջեւ անկեղծ քիմիան։

Աղբյուրը՝ Elle



© NEWS.am STYLE