«Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանի գրավիչ լուսանկարը Դուբայից

16:46   30 ապրիլի, 2020

«Միսս Արմենիա 2017» տիտղոսակիր Լիլի Սարգսյանը ներկայացել է գայթակղիչ կերպարում։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Լիլին ամառային կերպարում է. նա բիկինի է կրում, կարճ, ջինսե շորտ։ Մոդելն արձակել է մազերը, որպես աքսուար՝ արեւային ակնոց ընտրել։ Կադրերն արվել են նավի վրա, ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ Դուբայում։ «Ապշեցնող»,- մեկնաբանություններում հետեւորդները հաճոյախոսություններ են գրել նրան։

Ավելի վաղ Լիլին ներկայացել էր ամառային հրապուրիչ կերպարում։ «Միսս Արմենիա 2017» տիտղոսակիր Լիլի Սարգսյանը կադրում կրում էր սպիտակ, մեջքը բաց, ուլտրակարճ զգեստ։ Գեղեցկուհին առանց շպարի էր, վարսերը հավաքված էին։



© NEWS.am STYLE