Միշա Գալուստյանը հրապարակել է դստեր ու զարմիկի լուսանկարը, որոնք բժիշկների կերպարում են

15:59   30 ապրիլի, 2020

Հայտնի դերասան եւ կատակերգու Միխայիլ Գալուստյանն ինքնամեկուսացել է հայրենի Սոչիում։ Ավելի վաղ նա հայտնել է, որ երեխաները հեռավար կարող են սովորել նաեւ Մոսկվայում չգտնվելով, իսկ կնոջ՝ Վիկտորյայի գեղեցկության սարահը, միեւնույն է, փակ է։ Այդ պատճառով էլ նա մտերիմներին հարազատ քաղաք էր ուղարկել։

Արտիստը ժամանակ է ակցկացնում ընտանիքի շրջապատում եւ գեղեցիկ կադրեր հրապարակում։ Միշան տեղադրել է ավագ դստեր եւ  զարմիկի լուսանկարը, որոնք բժշկական կոստյում են կրում։

«Մեր ապօագա բժիշկները։ Իմ ավագ դուստրն ու զարմիկը»,- հրապարակումը մակագրել է կատարկերգուն։ Երկրպագուները հիացել են կարանտինի ընթացքում երեխաների զբաղմունքով։

View this post on Instagram

A post shared by Михаил Галустян (@m_galustyan) on

«Բժիշկների այսպիսի թիմի հետ մեզ համար ոչ մի կորոնավիրուս վախեցնող չէ, դուստրը հայրիկի կրկնօրինակն է», «Վերջ, ապագան հուսալի ձեռքերում է եւ ունելիներում», «Այս տարիքում ես կարմիր խաչով գլխարկ էի կրում, թեւքին նույնպիսի ժապավեն, պլաստամե ներարկիչ, ֆոնենդոսկոպ եւ ջերմաչափ»,- մեկնաբանություններում գրել են երկրպագուները։ 



© NEWS.am STYLE