«Ոչ մի տեխնիկա չի կարող ամբողջությամբ որսալ այն, ինչ ստեղծված է բնության կողմից». Լիա Զախարյան

19:43   30 ապրիլի, 2020

Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին հավաքել է մազերը, սպորտային հագուստ ընտրել։ Մայրամուտի ֆոնին արված լուսանկարի մեկնաբանություններում դերասանուհին գրել է. «Ոչ մի տեխնիկա չի կարող ամբողջությամբ որսալ այն, ինչ ստեղծված է բնության կողմից։ Մենք կարող ենք արձանագրել լուսաբացը, մայրամուտը, հուրը… Բայց այդ ամենը քարացած է։ Իսկ հիշողության մեջ ամեն ինչ կենդանի, շնչող է մնում…»:

Ավելի վաղ դերասանուհին ներկայացրել էր գրավիչ կերպարում ու կիսվել օգտակար խորհուրդներով։ «Սիրելիներս, օրվա ընթացքում օրգանիզմին հարկավոր է 2-4 չափաբաժին միրգ։ Դրա օպտիմալ քանակը կախված է ակտիվության աստիճանից։ Միրգ կարելի է օգտագործել նախաճաշի ընթացքում, ինչպես նաեւ՝ որպես ընդմիջում։ Նրանք, ովքեր ակտիվ կենսակերպ են վարում, կարող են օրվա ընթացքում 4 անգամ միրգ ուտել»,- գրել էր Լիան։



© NEWS.am STYLE