«Տիկնիկ». Սոֆի Դեւոյանի կրտսերի լուսանկարը

22:31   30 ապրիլի, 2020

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյան կրտսերը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Սոֆին սեւ վերնազգեստ է կրում, որը զարդարված է մոխրագույն կոճակներով։ Սոֆին արձակել է մազերը, նախապատվություն տվել կարմիր շրթներկին։ Կերպարն ամբողջացրել է խոշոր ականջօղը։ Սոֆին լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան բազմաթիվ հաճոյախոսություններ են արել. «Սիրուն աղջիկ, բարի չքնաղ», «տիկնիկ»։  

Ավելի վաղ հրապարակված կադրերում Սոֆին ամառային ծաղկավոր զգեստ էր կրում։ Նա արձակել էր վարսերը, նախընտրել նուրբ ու քնքուշ շպար։ Սոֆիի ձեռքում կակաչների շքեղ փունջ էր։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին կատարել էր հետեւյալ գրառումը․ «Գարուն…»։ Իսկ նրա հետեւորդներից մեկը մեկնաբանությունների հատածում գնահատել էր նրա արտաքինը եւ գրել․ «Աներեւակայելի գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE