«Կարոտեցի». Սոնա Ռուբենյանի արխիվային լուսանկարը Փարիզից

20:33   30 ապրիլի, 2020

Երգչուհի Սոնա Ռուբեյանն արխիվային լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում տեղադրված կադրերն արվել են Ֆրանսիայում՝ Փարիզում։ Տաղանդավոր երգչուհին արձակել է մազերը, որպես աքսեսուար՝ արեւային ակնոց ընտրել։ «Կարոտեցի»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է երգչուհին։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել նրան։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին սպորտային հագուստ էր կրում։ Նա հավաքել էր մազերն ու շպարված չէր։ «Օր 37»,- հրապարակումն այսպես էր մակագրել տաղանդավոր երգչուհին. Սոնան ամենօրյա մարզումներ է սկսել եւ մարդկանց էլ կոչ է անում մարզվել ու առողջ լինել։



© NEWS.am STYLE