«Նագիեւը կարանտինի ընթացքում». Սարիկ Անդրեսայանը սերիալ է նկարահանել

11:39   1 մայիսի, 2020

Okko օնլայն կինոթատրոնը բացառիկ իրավունքով կցուցադրի Սարիկ Անդերասյանի «Нагиев на карантине» («Նագիեւը կարանտինի ընթացքում») սերիալը, որը պատմում է շոումեն եւ դերասան Դմիտրի Նագիեւի կյանքի մասին կորոնավիրուսի համավարակի ընթացքում։

«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ դերասան Դմիտրկ Նագիեւը խոստովանել է, որ նոր՝ «Нагиев на карантине», սերիալում ինքն իրեն մարմնավորելը դժվար է եղել. առաջին սերիան համացանցում հայտնվել է հինգշաբթի օրը։

«Ինձ համար դժվար է ինքս ինձ մարմնավորել, դա ինչ-որ պատասխանատվություն է սահմանում, սերիալներում իմ անունով հերոսները միշտ ավելի հիմար են, քան ես, ինձ այդպես է թվում։ Եվ այս դեպքում հարկավոր էր զվարճալի դարձնել, իսկ ես վախենում եմ էկրանին ծիծաղելի լինել»,- սերիալին նվիրված օնլայն մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Նագիեւը։

Սերիալը ներկայացնում է, թե ինչպես է Նագիեւը վերապրում ինքնամեկուսացումը. արտիստը տաս տարի աշխատել է գրեթե շուրջօրյա, սակայն համավարակի պատճառով նրա բոլոր գործերն ու ծրագրերը չեղարկվել են։ Նագիեւը միակ դերասանն է, որի Անդրեասյանը ներգրավել է իր սերիալում։ 



© NEWS.am STYLE