Հմայիչ. Դիանա Գրիգորյանի լուսանկարը

11:11   1 մայիսի, 2020

Սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում Դիանան վանդակավոր վերնաշապիկ է կրում։ Նա արձակել է մազերը, նախապատվություն տվել մեղմ շպարին։ Կերպարն ամբողջացրել են ականջօղերը։ Դիանան լուսանկարը չի մեկնաբանել։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Դիանան սեւ հագուստ էր կրում։ Նա արձակել էր մազերը եւ նախապատվություն տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Լուսանկարը մեկնաբանված չէր։



© NEWS.am STYLE