Բնական ու գեղեցիկ. Սոնա Հովհաննիսյանի լուսանկարը

13:41   1 մայիսի, 2020

ԱՄՆ-ում հայտնի հաղորդավարուհի եւ լրագրող Սոնա Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Սոնան սեւ բլուզ է կրում։ Նա արձակել է մազերն ու նվազագույն շպարով է։ Մեկնաբանություններում Սոնան հետեւորդներից խորհուրդներ է հարցրել ալիքավոր մազերի համար, որոնք չեն մոռացել հաճոյախոսություններ գրել. «Դուք չշպարված շատ գեղեցիկ եք, չնայած ձեզ շպարված էլ է շատ սազում», «գեղեցկուհի»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում ռեփեր Միշոյի կինն արձակել էր մազերը։ Նա նվազագույն շպարով էր եւ ցույց էր տվել բնական գեղեցկությունը։ «Շաբաթվա ո՞ր օրն է»,- մեկնաբանություններում գրել էր Սոնան, իսկ հետեւորդներրը բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել նրան։



© NEWS.am STYLE