12:11 1 մայիսի, 2020Women’s Club նախագծի մասնակից Զառա Սահակյանը երեկ նշել է ծննդյան օրը, ինչի առիթով բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել:

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) Զառային շնորհավորել է նաեւ դերասանուհի Լուիզա Ներսիսյանը։ Նա համատեղ լուսանկար է հրապարակել Զառայի հետ ու գրել. «Ծնունդդ շնորհավոր։ Սիրում եմ քեզ շատ։ Բոլոր նպատակներդ թող իրականան»։

Օրերս հրապարակված կադրերում Լուիզա Ներսիսյանը գունավոր, վանդակավոր զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Լուիզա Ներսիսյանը հավաքել էր մազերն ու գեղեցիկ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին ականջօղերը։ «Տանը մնա»,- մեկնաբանություններում անգլերենով գրել էր դերասանուհին։