«Դու երջանիկ ես». Անելյա Գուբրյանի արեւոտ լուսանկարը

14:19   1 մայիսի, 2020

Մոդել, դերասանուհի Անելյա Գուբրյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում մոդելը բաց գույնի տաբատ է կրում, սեւ շապիկ ու պիջակ։ Նա գանգուր մազերով է, մեղմ շպար է ընտրել։ Անելյան հագուստը համադրել է սպորտային կոշիկների հետ, կերպարն ամբողջացրել նուրբ վզնոցներով։ «Դու երջանիկ ես։ Դադարիր դրամա սարքել»,- հրապարակումը մակագրել է նա։

Օրերս հրապարակված կադրերում մոդելը կրում էր ջինսե տաբատ, գունավոր պատկերով սեւ շապիկ, կաշվե բաճկոն։ Անելյան արձակել էր վարսերը, մեղմ շապր ընտրել։ Կերպարն ամբոջացնում էին արեւային ակնոցն ու աքսեսուարները․ ականջօղեր, մատանի։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին անգլերեն լեզվով գրել էր․ «Սկսվեցին արեւոտ օրերը»։



© NEWS.am STYLE