Իջինի ամառային անկեղծ կերպարը

15:15   1 մայիսի, 2020

Ռուսաստանաբնակ երգչուհի Իջինը նոր հոլովակ է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Իջինն ամառային հագուստ է կրում՝ կարճ, ջինսե շորտ, սպիտակ տոպ։ Նա արձակել է երկար, ուղիղ հարդարված մազերը, իսկ արտահայտիչ շպարն ընդգծել է գեղեցկությունը։ «Ամառային տրամադրություն»,- հրապարակումը մակագրել է Իջինը, իսկ հետեւորդները նրա էջը ողողել են հաճոյախոսություններով։ «Հիասքանչ», «հրաշալիորեն գեղեցիկ»,- գրել են նրանք։

View this post on Instagram

A post shared by Egine Grigorian (@egine_gr) on

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին վարդագույն շրջազգեստ էր կրում եւ գեղեցիկ պրինտով տոպ։ Հագուստն ընդգծում էր երգչուհու գեղեցիկ կազմվածքը։ Իջինը նախապատվություն էր տվել արտահայտիչ շպարին։ «Որովհետեւ ձանձրալի է…»,- հրապարակումը ռուսերենով մակագրել էր երիտասարդ երգչուհին, իսկ հետեւորդները հաճոյախոսություններ էին գրել. «Շատ գեղեցիկ կազմվածք», «տպավորող աջիկ, պարզապես խոսքեր չկան, միայն հույզեր։ Կազմվածքը սքանչելի է»։



© NEWS.am STYLE