Լոս-Անջելեսում մարիխուանայի հոտով օծանելիք են արտադրել

11:43   14 օգոստոսի, 2013

Հինդի- պարֆյումեր Սանա Բարբերը նոր օծանելիք է ստեղծել: Ինչպես գրում է Daily Mail-ը, մարիխուանայի հոտով օծանելիքը ձեռքերով է պատրաստված եւ արտադրված էորոշակի քանակով: Սանան օծանելիքի 300 սրվակ է պատրաստել, որոնցից յուրաքանչյուրի գինը կազմում է 75 դոլլար:

Սանայի Sanae Intoxicants օծանելիքի ընկերությունը օծանելիքի շարք է թողարկել ֆոլկ-երաժիշտ Ջոշ Թիլմանի համար, որը ելույթ է ունենում Հայր Հովհաննես Մառախլապատը կեղծանունով: Իր այս նոր բուրմունքով Բարբերը կարողացել է արտահայտել Քալիֆորնիայի ժամանակաից եւ նորաձեւ հիփփիների ազատության ոգին:

«Երբ ես սկսեցի այդ պարֆյումն ինձ համար պատրաստել, մարդիկ կանգնեցնում էին ինձ փողոցում, եր հարցնում, թե դա ինչ բուրմունք է եւ որտեղ կարելի է այդպիսի կիսաշրջազգեստներ գնել: Ես իմ ձեռքերով օծանելիքի փոքր քանակություն եմ պատրաստում եւ անձամբ ուղարկում եմ փոստով: Ես նույնիսկ չգիտեի հինդի-պարֆյումերների նոր սերնդի գոյության մասին, մինչեւ ինձ մի քանի շոուների չհրավիրեցին», - հայտարարել է Սանան:



© NEWS.am STYLE