«Նա հայ է, երբեք անլուրջ հարաբերություններ չի կառուցում». Դավայի քույրը պատմել է Բուզովայի հետ նրա հարաբերությունների մասին

13:12   1 մայիսի, 2020

Հայտնի բլոգեր եւ երգիչ Դավիթ Մանուկյանի քույրը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հետ զրույցում պատմել է, թե աստղային եղբայրը նախքան Օլգա Բուզովայի հետ ծանոթությունը հարաբերություններում ինչպիսին է եղել։

Նրա խոսքով՝ Դավիթը միշտ ժամանակ է գտել հարաբերությունների համար, որոնցում խորասուզվում էր ամբողջությամբ։ Թեեւ նա գրավիչ արտաքին ունի, շատ ընկերուհիներ չի ունեցել։

«Նա ընտանիքի հետ ծանոթացրել է բոլոր ընկերուհիներին։ Նրա առաջին սերը զբաղվում էր սպորտային ու բալետային պարերով։ Վերջին ընկերուհուց բաժանման պատճառով Դավիթն ապրումներ ուներ, հետո հավաքվեց ու Մոսկվա գնաց։ Այնտեղ էլ սկսեց կարիերան»,- պատմում է Միլենան։

Դավայի քույրը նշել է, որ նա Օլյային վաղուց է ծանոթացրել ծնողների հետ։ «Դավիթը հայ է, ընտանեկան արժեքները նրա համար առաջին տեղում են։ Նա երբեք անլուրջ հարաբերություններ չի կառուցում։ Նրա համար Օլյան միշտ առաջին տեղում է»,- պարզաբանում է նա։



© NEWS.am STYLE