Մնա տանը եւ կինո դիտիր. կարանտինային թոփ (մաս 2)

20:35   1 մայիսի, 2020

Սիրելի ընթերցողներ, արդեն մեկ ամսից ավելի է մեր ամբողջ կապույտ երկրագունդը կարանտինի մեջ է... Այդքան երկար չորս պատերի մեջ նստելն անհարմարվետ է, դեպրեսիվ: Մենք որոշեցինք գոնե փոքր-ինչ գունավորել ձեր ինքնամեկուսացումը եւ թոփ ֆիլմերի ցանկ կազմել, որոնք, ըստ էության, համահունչ են մեր ապոկալիպտիկ առօրյային:

Թոփի առաջին մասի հետ կարող եք ծանոթանալ այստեղ: Դե, իսկ մենք առաջ ենք շարժվում:

«Ուղեւորները»

2016 թվական

5000 ուղեւորով տիեզերանավը, որոնք թռիչքի ընթացքում արհեստական քնի մեջ են, ուղեւորվում է դեպի այն մոլորակը, որը նրանց նոր տունը կդառնա: Ամեն ինչ ընթանում է ըստ պլանի, սակայն համակարգի անսարքության պատճառով երկու ուղեւոր անսպասելիորեն արթնանում է եւ հասկանում, որ մինչեւ վերջնական կետը դեռ 90 տարվա ճնապարհ կա, եւ նրանց վիճակված է իրենց կյանքի մնացած մասը երկուսով անցկացնել տեխնոլոգիաների վերջին ճիչով հագեցած տիեզերանավի շքեղ ինտերիերում:



«Մարսեցին»

2015 թվական

«Արես -3» առաքելությունը դեպի Մարս աշխատանքի ընթացքում ստիպված էր շտապ լքել մոլորակը` վրա հասնող ավազե փոթորիկի պատճառով: Ինժեներ եւ կենսաբան Մարկ Ուոթնին վնասվածք է ստացել: Առաքելության աշխատակիցները, նրան մահացած համարելով, տարհանվել են մոլորակից` Մարկին մենակ թողնելով:

Ուշքի գալով՝ Ուոթնին բացահայտում է, որ կապը Երկրի հետ բացակայում է, բայց, ընդ որում, կենդանի մոդուլն ամբողջությամբ գործում է: Գլխավոր հերոսը սկսում է միջոցներ փնտրել առկա պահուստներով 4 տարի` մինչեւ հաջորդ առաքելության ժամանումը, դիմանալու համար:



«Ես լեգենդ եմ»

2007 թվական

Անհայտ վիրուսը խլել է աշխարհի բնակչության կեսի կյանքը, իսկ մնացած կեսին վամպիրների է վերածել: Միակ կենդանի մնացած մարդը, ով իմունիտետ ունի հիվանդության նկատմամբ, գիշերային ժամերին, պաշարում է վամպիրներին, իսկ ցերեկը փորձում է հակաթույն գտնել եւ պարզել համաճարակի պատճառները:



«Հեռախոսային խցիկը»

2002 թվական



Ի՞նչ կանեք, եթե լսեք, թե ինչպես է հեռախոսազանգ հնչում հեռախոսային խցիկում: Ամենայն հավանականությամբ, բնազդաբար կվերցնեք հեռախոսը, չնայած, շատ լավ գիտեք, որ ինչ-որ մեկը պարզապես սխալ է զանգել: Սյուին թվում է, որ զանգին պետք է անպայման պատասխանել, իսկ արդյունքում նա մի հրեշավոր խաղի մեջ է ներքաշվում: «Միայն թե անջատիր հեռախոսը` եւ դու դիակ ես»,- ասում է նրան անտեսանելի զրուցակիցը:


«127 ժամ»

2010 թվական


Ձորերում թաքնված քարանձավների սիրահարը եւ անզսպելի ժայռեր մագլցողը հերթական անգամ միայնակ հայտնվում է մահվան թակարդում: 127 ժամ առանց սննդի, առանց ջրի եւ ողջ մնալու գրեթե ոչ մի հույսի:

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան

 



© NEWS.am STYLE