Անժելա Սարաֆյանը հուզիչ շնորհավորել է կրտսեր եղբոր ծննդյան օրը

14:23   1 մայիսի, 2020

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անժելա Սարաֆյանը Instagram-յան էջում հուզիչ հրապարակում է արել, որում եղբորը՝ Կարպիսին, շնորհավորել է ծննդյան օրվա առիթով։

View this post on Instagram

A post shared by AngelaSarafyan (@angelasarafyan) on

«Երբ ես փոքրիկ աղջիկ էի, ծնողներիս խնդրում էի որքան հնարավոր է արագ ինձ եղբայր «պարգեւել», եւ ես չէի պատրաստվում այս դաժան աշխարչհում ապրել առանց հանցակցի։ Լավագույն ընկեր, գործընկեր, նույնպիսին, ինչպիսին ես եմ։ Եվ նրանք իրականացրին իմ երազանքը եւ ինձ մատուցեցին լավագույն նվերը կյանքում։ Ամենաբարի հոգին, ամենամեծ սիրտը, ամենաիմաստուն փոքրիկ, մեծ եղբայրը։ Իմ բախտն այնքան է բերել։ Շնորհակալություն, որ իմ եղբայրն ես։ Դու իմ կյանքի լույսն ես։ Դու ինձ ցույց ես տալիս, թե ինչպես է պետք ապրել կյանքը… Ես չափազանց շատ եմ սիրում քեզ։ Շնորհավոր ծնունդդ, Կարբիս Սարաֆյան։ Սա միայն սկիզբն է…»,- գրել է Անժելան՝ հրապարակումն ուղեկցելով եղբոր արխիվային լուսանկարով։

View this post on Instagram

A post shared by Karbis Sarafyan (@karbissarafyan) on

Մեկնաբանություններում շնորհավորանքներին միացել են նրա ընկերներն ու հետեւորդները։



© NEWS.am STYLE