Նոր նախագիծ՝ Miu Miu-ից. կարող է մասնակցել յուրաքանչյուրը

22:12   1 մայիսի, 2020

Miu Miu-ն սկսում է նոր #MiuMe նախագիծը, որին կարող են մասնակցել բրենդի բոլոր երկրպագուները: Նորաձեւության տունն առաջարկում է բրենդի համար նկարահանել գովազդային արշավ։ Դրա համար անհրաժեշտ կլինի Miu Miu հավաքածուներից ցանկացած բան, բջջային հեռախոս եւ մի քիչ կրեատիվություն:

Արդյունքը պետք է տեղադրվի Instagram-ում #miume հեշթեգով: Եվ, իհարկե, ֆլեշմոբի լավագույն աշխատանքները կհայտնվեն ապրանքանիշի պաշտոնական Instagram-ում:

Աղբյուրը՝ Peopletalk



© NEWS.am STYLE