«You are the Champions». «Queen»-ը ձայնագրել է իր հիթի նոր տարբերակը՝ այն նվիրելով բժիշկներին (վիդեո)

18:29   1 մայիսի, 2020

«Queen» խմբից Բրայան Մեյն ու Ռոջեր Թեյլորը երգիչ Ադամ Լամբերտի հետ ձայնագրել են «We Are The Champions» երգի նոր տարբերակը, որը երգի տեքստը փոխել է «You are the Champions»-ի («Դուք չեմպիոններ եք»)՝ դիմելով բժիշկներին։ Ձայնագրությունն արվել է սմարթֆոնով Մեծ Բրիտանիայի եւ Լոս Անջելեսի ստուդիաներում։

Երգն արդեն իսկ հասանելի է սթրիմինգային հարթակներում։ Ստացված գումարը խումբը կուղղի Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ COVID-19-ին արձագանքի ֆոնդին։ Տեսանյութում, որը պատրաստել են երաժիշկները, կադրեր են ներառված նաեւ Ուկրաինայի մայրաքաղաքից։

«We Are The Champions» երգը թողարկվել է 1997թ.-ին։ Ֆրեդի Մերկուրին այն գրել է որպես հաղթանակի օրհներգ, որն, ըստ գաղափարի, պետք է համընդհանուր դառնար։

 



© NEWS.am STYLE