«Բեմը երազանք դարձավ»․ Մկրտիչ Արզումանյանի նոր լուսանկարը

22:32   1 մայիսի, 2020

Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը չի դադարում ուրախացնել երկրպագուներին։ Նա միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին եւ իր հրապարակումներով ժպիտ պարգեւում հետեւորդներին ու երկրպագուներին։

Մկրտիչ Արզումանյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում գտնվում է բեմում։ Հրապարակմանը կից սիրված դերասանը գրել է․ «Բեմը երազանք դարձավ»։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում սիրված դերասանը ներկայացել էր հումորային կերպարում։ Նա դեմքի հետաքրքիր եւ զվարճալի արտահայտությամբ էր, կրում էր դեղինի եւ կարմիրի համադրությամբ երկարափեշ հագուստ։ Նոր հրապարակմանը կից Մկրտիչ Արզումանյանը կատարել էր հետեւյալ գրառումը․ «Բարի, լավ մարդկանց էդ վիրուսը չի կպնում»։



© NEWS.am STYLE