Իննա Խոջամիրյանի արխիվային լուսանկարը

23:33   1 մայիսի, 2020

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը, ով այս շրջանում հանդես է գալիս «Երկուսով» հեռուստասերիալում, նոր լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում երիտասարդ դերասանուհին շիկահեր է։ Նա արձակել է վարսերը, նուրբ շպար նախընտրել։ Կրում է սեւ  բլուզ։ Կերպարն ամբողջացնում է ժամացույցը։ Հրապարակմանը կից Իննան գրառում չի կատարել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Իննա Խոջամիրյանը պատկերված էր կակաչների դաշտում։ Նա սեւ տաբատ էր կրում, դեղին բլուզ։ Դերասանուհին րապարակմանը կից գրել էր․ «Հիմա բառացիորեն սկսել եմ հասկանալ «արգելված պտուղը քաղցր է» արտահայտության բուն իմաստը...Երբևէ այսքան չեմ ուզել ճամփորդել, քան հիմա... Ինչ լավ գաղափար կլինի չէ, վտանգն անցնելուն պես մի լավ ուղեգիր խաղարկել հետևորդներիս համար... Որ ուղղությամբ կուզեիք»։



© NEWS.am STYLE