Համացանցում հայտնվել է Սիգուրնի Ուիվերի մասնակցությամբ «Ավատարի» սիքվելի նկարահանումներից նոր կադր

14:04   2 մայիսի, 2020

«Ավատար» ֆիլմի պաշտոնական թվիթերյան էջում նոր կադր են տեղադրել Ջեյմս Քեմերոնի սիքվելի նկարահանումներից: Լուսանկարում հայտնվել է ամերիկացի դերասանուհի Սիգուրնի Ուիվերը (առաջին մասում նրա հերոսուհին մահանում է)։

«Պրոդյուսեր Ջոն Լանդաուն դերասաններ Սիգուրնի Ուիվերի եւ Ջոել Մուրի հետ այցելել են «26 գոտի», որպեսզի նկարահանեն նոր տեսարաններ», — ասված է լուսանկարի նկարագրության մեջ:

Առայժմ հայտնի չէ, թե որ մասում կխաղա Ուիվերը։

Աղբյուրը՝ Lenta.ru



© NEWS.am STYLE