«Նուրբ»․ Մարիամ Մելիքյանն առօրյա կերպարում

12:34   2 մայիսի, 2020

Հայտնի հայուհիներից «Instagram-ի թագուհի» կարելի է համարձակորեն անվանել Թուրքիայում բնակվող, տարբեր սիթքոմներից հանրությանը հայտնի դերասանուհի, մոդել Մարիամ Մելիքյանին: Նրա Instagram-ի էջը պարզապես ողողված է հրապուրիչ լուսանկարներով, գայթակղիչ կադրերով, որոնք հիմնականում ներկայացնում են նրա հագեցած ու զվարճանքներով լի առօրյան:

Մարիամ Մելիքյանը միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է առօրյա հմայիչ կերպարում։ Նա կրում է սպորտային, լայն բլուզ։ Մարիամն արձակել է ալիքավոր վարսերը, քնքուշ շպարով է։ Հրապարակմանը կից նա դիմելով հետեւորդներին՝ գրել է․ «Շատ էին հավանել այս լուսանկարը։ Դե ասեք, ինչու՞»։ Ի պատասխան հետեւորդները գրել են․ «Նուրբ», «Շատ անկեղծ ու պայծառ նկար», «Բնական ու նուրբ», «Համեստ հայուհի», «Քնքուշ»։

Ավելի վաղ հրապարաված լուսանկարում Մարիամ Մելիքյանը ներկայացել էր շքեղ կերպարում։ Նա կրում էր ուլտրակարճ, խորը դեկոլտեով զգեստ, որն ընդգծել էր նրա սլացիկ ոտքերը։ Դերասանուհին արձակել էր վարսերը, արտահայտիչ շպարով էր։ Նրա կերպարն ամբողջացրել էր մեծ ականջօղը։  «Ամանորյա գիշերը ո՞վ է երազանք պահել, որ այլեւս ստիպված չլինի աշխատանքի գնալ: Խոստովանեք», - հրապարակմանը կից ռուսերեն լեզվով գրել էր Մարիամը։



© NEWS.am STYLE