Չդիմահարդարված, սիրառատ ու կարոտած. հայտնիների Instagram-ն՝ այս շաբաթ (ֆոտո/վիդեո)

18:35   2 մայիսի, 2020

Հիշողություններ, մոռացված արխիվ եւ նորություններ՝ հայտնիները շարունակում են իրենց առօրյայով կիսվել ինստագրամյան հրապարակումներում: NEWS.am STYLE –ը հետեւել է նրանց նախորդ շաբաթվա ակտիվությանը. ներկայացնում ենք հետաքրքիր հրապարակումներից մի քանիսը:

Սոֆյա Պողոսյանը հերթական լուսանկարն է տեղադրել՝ լավատեսական մեկնաբանությամբ: Հմայիչ դերասանուհին խորհրդավոր նկարը մակագրել է՝ «Անձրեւից հետո միշտ ծիածան է բացվում»:

Ապրիլի 28-ին Անահիտ Կիրակոսյանը նշում էր ծննդյան տարեդարձը: Կնոջ 30-ամյակը հուզիչ գրառմամբ ու անակնկալով շնորհավորել է Անահիտի ամուսինը՝ Արտակ Սարգսյանը.

«Արդեն 9-րդ ծնունդդ ենք միասին նշում...Մինչդեռ թվում է, թե երեկ էր, երբ 21-ամյա մի աղջնակ առանց վախվխելու, առանց երկար մտածելու այնպիսի բեռ վերցրեց իր ուսերին, որ շատ ավելի հասուն մարդիկ չէին անգամ մոտենա...

Ու կարողացար ապացուցել, որ կարող ես.. կարող ես ՄԱՅՐ լինել՝ կյանք տված չլինելով, կարող ես ՄԱՅՐ լինել, որ միայն տարիքդ երբեմն մարդկանց հուշի, որ Դու չես կյանք տվել… Կարող ես ՄԱՅՐ լինել, ում հետ ավելի շատ մտերիմ են մեր դստրերը, քան իմ... ԿԻՆ ԼԻՆԵԼ, որ ապրում է իր ամուսնով եւ Ընտանիքով։ ԸՆԿԵՐ ԼԻՆԵԼ, ով իմ լավագույն ընկերն է… եւ իմ ընկերների լավագույն ընկերը... ՀԱՐԱԶԱՏ ԼԻՆԵԼ ինձ ու իմ հարազատներին…

Այսօր արդեն ինքդ ես հասուն տարիք մտնում, բայց նույն բարի, անմիջական բնավորությամբ, ընտանիքիդ ու հարազատներիդ նվիրված, ամեն ցավով տառապող ու ամեն ուրախությամբ հրճվող... Արդեն ոչ թե աղջնակի, այլ հասուն կնոջ գեղեցկությամբ լցված... Շնորհավոր Ծնունդդ, իմ ՍԵՐ, իմ ԿՅԱՆՔ.. իմ ԿԻՆ…. իմ ԸՆԿԵՐ.. իմ ՀԱՐԱԶԱՏ…. իմ ԱՄԵՆ ԻՆՉ...»,-գրել է նա:

Անահիտն Instagram-ում կիսվել է նաեւ ընտանիքի մատուցած անակնկալով: «Չմոնտաժված իրականություն… ստացված անակնկալ»,-տեսանյութը մակագրել է դերասանուհին:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Anahit (@anahitkirakosyanofficial)

Մայրանալ պատրաստվող Աննա Դովլաթյանն արխիվային լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով ոչ միայն իր հմայքն, այլեւ բնության անսահման գեղեցկությունը. «Դրախտ երկրի վրա»,-գրել է նա:

Վերջին ամիսների ամենաքննարկված խաղընկերները կրկին շարժել են երկրպագուների հետաքրքրասիրությունը: Զիրոյանն իր եւ Իննա Խոջամիրյանի համատեղ լուսանկարն է հրապարակել, որն արվել է «Երկուսով» սերիալի նկարահանումների ընթացքում: Երկրպագուները մեկնաբանություններում շարունակել են հետաքրքրվել՝ արդյոք էկրանային զույգը միասին է նաեւ իրակա՞ն կյանքում: Ոմանք էլ նշել են, որ անհամբեր սպասում են իրենց սիրելի հերոսների եթերային վերադարձին:

Շաբաթվա չդիմահարդարված look-երն «ապահովել են» Գայանե Ասլամազյանն ու Սոնա Ռուբենյանը: Հայտնի հայուհիներն իրենց հրապարակումներում ցույց են տվել իրենց բնական տեսքը:



© NEWS.am STYLE