Ֆրանսիական հայտնի խնձորով կարկանդակի պատրաստման եղանակը՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության խոհարար Ֆրանսիս Էկաուտի կողմից (տեսանյութ)

16:25   2 մայիսի, 2020

Ապրիլի 22-ին Հայաստանում նախատեսված «Ֆրանսիայի համը» միջոցառումը տեղի չունեցավ՝ կորոնավիրուսով պայմանաված արտակարգ դրության պատճառով, սակայն Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը այն տեղափոխել է օնլայն հարթակ: Դեսպանության պաշտոնական՝ Culture France էջում պարբերաբար կտեղադրվեն ֆրանսիական խոհանոցին առնչվող տեսանյութեր:

Այսօրվա բաղադրատոմսը խնձորով կարկանդակն է, որը Ֆրանսիայում անվանում են Տարտ տատեն/Tarte Tatin: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության խոհարար Ֆրանսիս Էկաուտը ֆեյբուքյան էջում կիսվել է այն պատրաստելու իր տարբերակով:

Այսպիսով, համեղ կարկանդակը պատրաստելու համար ձեզ անհրաժեռշտ կլինի`

40 գրամ շաքարավազ

60 գրամ ալյուր

90 գրամ կարագ

4 ձու

3 խնձոր:

Այս չափաբաժինը նախատեսված է երկու անձի համար: Իսկ պատրաստման գործընթացը ներկայացված է տեսանյութում:

 



© NEWS.am STYLE