Իսկ ի՞նչ կասի մայրիկը․ Վերա Բրեժնեւայի ամերիկացի դուստրը բիկինիով արեւայրուք է ընդունել

14:04   3 մայիսի, 2020

Վերա Բրեժնեւայի 19-ամյա դուստրը՝ Սոնյա Կիպերմանը գտնվում է Ամերիկայում, որտեղ կարանտինի ժամանակահատվածում փորձում է վայելել կյանքը։ Ոչ միայնակ․ նա ապրում է իր ընկերոջ՝ Մեթ Քենոնի հետ: Երիտասարդներն արդեն մեկ տարի միասին են։ Վերա Բրեժնեւան ամուսնու՝ Կոնստանտին Մելաձեի եւ 10-ամյա դստեր՝ Սարայի հետ ինքնամեկուսացման մեջ է գտնվում Մոսկվայում: Ինչեւէ, Սոնյան օգտվել է ջերմ եղանակից եւ հանդուգն ֆոտոշարք է կազմակերպել։  

Կադրերում Սոնյան կերպարանք է ընդունել պառկած։ Նա կրում է համարձակ լողազգեստ։ Փոփ աստղի դուստրը հմտորեն կեցվածք է ընդունել, իսկ առաջին պլանում հայտնվել են նրա երկար ոտքերն ու գեղեցիկ ազդրերը։ Աղջկա կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։

Հետաքրքիր է, ի՞նչ կարծիք ունի դստեր լուսանկարների մասին նրա աստղային մայրը։

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE