Պարեր կարանտինի ժամանակ․ Դեմի Մուրը եւ Բրյուս Ուիլիսը զվարճացել են դուստրերի հետ

13:13   3 մայիսի, 2020

Թվում է, թե նախկին ամուսիններ Դեմի Մուրը եւ Բրյուս Ուիլիսը, ինչպես նաեւ նրանց դուստրերը՝ Ռումերը, Սկաուտը եւ Տալուլաը կարանտինի ամենաուրախ աստղային ընտանիքներից մեկն է (այժմ նրանք ժամանակ են անցկացնում Այդահոյում, մինչ դերասանի կինը՝ Էմմա Հեմինգը երեխաների հետ Լոս Անջելեսում է): Ինչով նրանք միայն չեն զբաղվում. եւ նկարում են, եւ գիշերանոցներով երեկույթներ կազմակերպում, եւ փորձարկումներ անում Տալուլայի իմիջի հետ։

Իսկ այս անգամ աստղերի ծրագրում պարերն են․ Դեմին եւ Բրյուսը որսում են ռիթմը եւ փորձում համընթաց շարժվել։ Ինչ-որ պահի կադրում հայտնվում է նրանց կրտսեր դուստրը՝ Տալուլան, իսկ հերթական խենթությունը նկարահանել է ավագ դուստրը՝ Ռումերը, որն էլ զվարճալի տեսանյութը տեղադրել է իր Instagram-ում:

Աղբյուրը՝ PeopleTalk



© NEWS.am STYLE