Կրկին միասի՞ն են. Ջիգանը նոր ընտանեկան լուսանկարներ է հրապարակել

12:08   3 մայիսի, 2020

Թվում է, թե Օքսանա Սամոյլովան խղճացել է հայտնի սկանդալային ամուսնուն՝ Ջիգանին եւ նրան տուն է թողել։ Ռեփերը, որը մինչ այդ եղել էր վերականգնողական կենտրոնում, Instagram-ում հրապարակել է կադրեր, որտեղ նա լողում է լողավազանում: Հետեւորդներն անմիջապես իմացել են նրա գտնվելու վայրը, որտեղ նկարահանվել է տեսանյութը։ Դա կատարողին պատկանող մերձմոսկովյան առանձնատան լողավազանն է։

View this post on Instagram

A post shared by Джиган / GeeGun (@iamgeegun) on

«Այսպես, 2020թ․-ի մայիսի 2-ից լողալու սեզոնը բացված է», - տեսանյութում ասում է երաժիշտը եւ սուզվում թափանցիկ ջրի մեջ։

Ավելի ուշ Ջիգանը սոցկայքում լուսանկար է տեղադրել, որտեղ երեք դուստրերի շրջապատում է, իսկ գրկում նորածին որդին է։ Փոքրիկներն ու ընտանիքի հայրը լուսանկարում իսկապես երջանիկ տեսք ունեն։

«Ընտանիքի ժամանակն է», - մակագրել է հրապարակումը Ջիգանը։

Պարզ չէ, թե արդյոք Օքսանան իսկապես ներել է իր անհաջող ամուսնուն, թե նրան պարզապես ժամանակավոր թողել են վերականգնողական կենտրոնից։

«Ջիգանը տեղյա՞կ է, որ Օքսանան ապահարզան է պահանջում», «Ներում ես աղերսել», «Օքսանան պարզապես թողել է, որ նա լողա»,  «Կարծես նրա վիճակը լավացել է», «Այդպես էլ չհասկացավ, նրանք կրկին միասի՞ն են»,- գրել են հետեւորդները։



© NEWS.am STYLE