Չակի տիկնիկի մասին սարսափ ֆիլմերի սցենարիստն ինքնասպան է եղել

11:08   3 մայիսի, 2020

«Մանկական խաղ» սարսափ ֆիլմի սցենարիստ եւ «Մանկական խաղ 2» ֆիլմի ռեժիսոր Ջոն Լաֆիան ինքնասպան է եղել։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում կատարելով Variety-ին։

Լաֆիան մահացել է 63 տարեկան հասակում։

«Մենք ապշած ենք մեր ընկեր Ջոն Լաֆիի մահվան լուրից։ Նա հենց սկզբից «Չակի» ընտանիքի կարեւորագույն մասնիկն էր», - հայտարարել է նրա գործընկեր Դոն Մանչինին։

Ջոն Լաֆիան հորինել է գլխավոր հերոսի՝ Չակի անունն ու ֆիլմից հայտնի արտահայտությունը  «Բարեւ, ես Չակին եմ։ Խաղա՞նք»։ Սցենարի ստեղծման ժամանակ նա համագործակցել է Թոմ Հոլլանդի եւ Դոն Մանչինիի հետ։



© NEWS.am STYLE