«Ընկերների» աստղ Մեթյու Փերին բաժանվել է երիտասարդ սիրելիից

16:13   3 մայիսի, 2020

Մեթյու Փերին ավարտել է իր մենեջերի՝ 28-ամյա Մոլլի Հերվիցի հետ ռոմանտիկ հարաբերությունները։ 50-ամյա դերասանը 28-ամյա աղջկա հետ հանդիպել է մոտ երկու տարի, սակայն երկար ժամանակ հանրությունից թաքցրել է իր զգացմունքները, գրում է StarHit-ը։

Թե ինչն է դարձել բաժանվելու պատճառը՝ հայտնի չէ։ Մեթյու Փերին խստորեն պահպանում է ինքնամեկուսացման ռեժիմը կորոնավիրուսային վարակի տարածման կապակցությամբ եւ ժամանակն անցկացնում է միայնակ, հայտնել է «Ընկերների» աստղի շրջապատի աղբյուրը:

Մեթյուի եւ Մոլլի սիրավեպի մասին լուրերը հայտնվել են այն բանից հետո, երբ պապարացիները նրանց նկատել էին անցյալ տարի ռեստորաններից մեկի մոտ: Այնուհետեւ մենեջերը հաստատել է նրանց անձնական բլոգում։ Մալլին շնորհավորել էր սիրեցյալին՝ Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ:



© NEWS.am STYLE