Սլացիկ կազմվածք․ Էմմին՝ ամառային կերպարում

17:16   3 մայիսի, 2020

Երգչուհի Էմմին նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային հմայիչ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրում երգչուհին, որը վերջին տարիներին ապրում է ԱՄՆ-ում, կրում է կարճ, ծաղկավոր կիսաշրջազգեստ, սպիտակ տոպ։ Նա հավաքել է վարսերը, առանց շպարի է։ Երգչուհու կերպարն ամբողջացնում են սպորտային կոշիկները։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին հետաքրքիր շապիկ էր կրում։ Նա առօրյա սանրվածք էր ընտրել, մեղմ շպար։ Մեկնաբանությունների հատվածում երգչուհին մի քանի մի քանի հեշթեգ էր օգտագործել, այդ թվում «սեւ ու դեղին»։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ էին գրել նրան։ «Էմմի ջան, դու միշտել եղել ես յուրովի ու տարբերվող։ Ես քեզ շատ սիրում եմ։ Դու ուրիշ ես»,- գրել էր օգտատերերից մեկը։

 

 

Գլխավոր լուսանկարը՝ akphotography_studio



© NEWS.am STYLE