Լիլիթ Կարապետյանն արխիվային լուսանկար է հրապարակել

19:40   3 մայիսի, 2020

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը միկրոբլոգի իր հետեւորդներին հաճախ է ներկայացնում գեղեցիկ, հրապուրիչ սելֆիներ ու տեսանյութեր, որոնք գրեթե միշտ արժանանում են երկրպագուների կողմից բազմաթիվ գովեստի խոսքերի:

Լիլիթ Կարապետյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է տարիներ առաջ։ Լիլիթը ճերմակ զգեստով է, նրա վարսերն արձակված են, մեղմ շպարով է։ Հմայիչ կադրին կից երգչուհին գրել է․ «Բոլորիս մաղթում եմ գեղեցիկ, բարի, լավ օր»։

Ավելի վաղ հրապարակված կադրում երգչուհին ներկայացել էր հմայիչ կերպարում։  Կադրում երգչուհին կրում էր սեւ, թավշյա զգեստ։ Կերպարն ամբողջացրել էր կարմիր շրթներկը։ Հրապարակմանը կից երգչուհին մեջբերել էր Դերենիկ Դեմիրճյանին՝ գրելով․ «Լռություն կա, որ խոսքերից պերճախոս է»:



© NEWS.am STYLE