«Յուրահատուկ ոճ»․ Յուլյա Ֆինկի հմայիչ կերպարը

20:36   3 մայիսի, 2020

Դերասանուհի Յուլյա Ֆինկը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է գունավոր կիսաշրջազգեստ, կապույտ բլուզ, ջինսե թիկնոց։ Դերասանուհին հավաքել է մազերը, մեղմ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ արեւային ակնոց, ականջօղեր, պայուսակ։ Հրապարակմանը կից Յուլյան գրառում չի կատարել, սակայն հետեւորդները հաճոյախոսություններ են գրել նրան. «Դուք յուրահատուկ ոճ ունեք եւ այն անկրկնելի է», «Անիրական», «Միշտ գեղեցիկ եւ խնամված»։

Նշենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին զոլավոր բլուզ էր կրում, որը համադրել էր վերնազգեստի հետ։ «Ռետրո տրամադրություն»,- հրապարակումն այսպես էր մակագրել դերասանուհին, իսկ հետեւորդները հաճոյախոսություններ էին գրել նրան. «Սիրուն»։



© NEWS.am STYLE