Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն իրականացրել է իտալացի վիրտուոզ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի երազանքը (վիդեո)

20:04   3 մայիսի, 2020

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին իր Facebook-ում գրել է, որ երկար ժամանակ է երազում է կատարել Փաթ Մեթենի «Letter from Home» ստեղծագործությունը։ Երազանքն իրականացավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի մասնակցությամբ․ Պիետրոդարկին ստեղծագործությունը նվագել է հայ երաժիշտների հետ՝ հեռահար տարբերակով։

«Ես վաղուց էի երազում նվագել Փեթ Մեթենիի այս ստեղծագործությունը։ Ես երջանիկ եմ, որ իրականացրել եմ այդ երազանքը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի իմ ընկերների հետ», - գրել է Պիետրոդարկին, ով առաջին անգամ Հայաստանի մասին լսել է իտալացի գրող եւ սցենարիստ Տոնինո Գուերայից: Նա այնքան հաճախ էր խոսում Հայաստանի, հայերի մասին, այնքան էր հիանում նրանով ու գովում, որ արտասովոր կերպով հետաքրքրել է Պիետրոդարկիին։



© NEWS.am STYLE