Աշխարհի խելահեղ հարսանյաց տորթերը

18:22   14 օգոստոսի, 2013

Ի’նչ ասես որ չեն անում ապագա ամուսնական զույգերն իրենց հարսանյաց արարողության համար: Հյուրերի վրա մեծ տպավորություն թողնելու համար շատերը ծայրահեղ միջոցների են դիմում՝ ավելի շատ խելահեղ նորույթներ եւ կասկածելի զվարճանքներ կազմակերպելով այս հատուկ օրվա համար:

Ահա եւ մի երիտասարդ անգլուհի որոշել է զարմացնել ապագա ամուսնուն՝ հանրահայտ արտ-հրուշակարաններից մեկում պատվիրելով սեւ տորթ, որը պետք է զարդարեր հարսանյաց արարողությունը: Սակայն նրա երազած հեքիաթային տորթի փոխարեն հրուշակարանն ուղարկել էր իրար վրա դրած մեքենայի անիվներ հիշեցնող տորթ: Փորձելով ինչ-որ կերպ փոխհատուցել կորած փողը՝ աղջիկը տորթը աճուրդի է դրել:

Այդ դեպքը ստիպել է NEWS.am STYLE-ի լրագրողին ընտրել հարսանյաց արարողությունների ամենախելահեղ տորթերը, որոնք դժվար թե որեւէ մեկը համարձակվի համտեսել, սակայն հաստատ բոլորը կհիշեն ամբողջ կյանքում: Եվ, այսպես, հիանում ենք ողջ աշխարհից ամենակրեատիվ եւ խելահեղ հարսանյաց տորթերով՝ զարմանալով խոհարարական հրաշքների վրա:




© NEWS.am STYLE