«Ես ցելյուլիտից չեմ ամաչում». «Միսս տիեզերք»-ը լողազգեստով լուսանկար է հրապարակել

13:35   4 մայիսի, 2020

«Միսս Ավստրալիա» եւ «Միսս Տիեզերեք» մրցույթների 27-ամյա հաղթող Թեգան Մարթինը կարանտինի պայմաններում որոշել է համարձակ քայլի դիմել. ցույց է տվել՝ ինչ տեսք ունի առանց ֆոտոշոփի ու ռետուշի։

Ինչպես եւ ինքնամեկուսացած շատ մարդիկ, ավստրալացի մոդելը փորփրել է արխիվն ու լուսանկար գտել, որը որոշել է տեղադրել։ Լուսանկարներից մեկը ստիպել է մտածել շատ բանի մասին։ Նա նախկինում եւ կասկածներ է ունեցել արտաքինի հետը կապված, անկախ տիտղոսներից։

Թեգանը հակվախ է եղել գիրության եւ հեշտությամբ է քաշ հավաքել, ինչի հետեւանքով մոդելային շատ գործակալություններ հրաժարվել են համագործակցել նրա հետ։ Գեղեցկության թագուհին ստիպված է եղել իրեն միշտ տանջել դիետաներով՝ անհրաժեշտ չափսերը պահպանելու համար։

Թեգանը լուսանկար է հրապարակել, որում գայթակղիչ լողազգեստ է կրում։ Կարդում մոդելի ազդերերին նկատելի է ցելյուլիտը, սակայն հիմա արդեն այդ հանգամանքը նրան առհասարակ չի հուզում նրան։

«Ես գիտեմ, որ ձեր շարքում շատ են աղջիկները, որոնք ամաչում են ցելյուլիտից եւ զոլերից, քանի որ ես էլ նախկինում ամաչում էի։ Սակայն հիմա լավագույն ժամանակն է՝ ամեն ինչ կշռադատելու եւ մտածելու համար։ Հաշվի առնելով աշխարհում իրադրության անորոշությունը՝ ժամանակն է հասկանալ, թե իրականում ինչն է կարեւոր, ինչը՝ ոչ։ Այնպես որ մեր ցելյուլիտը բացարձակապես կարեւոր չէ»- Instagram-ում գրել է Թեգանը։

Աղբյուրը՝ Cosmo, Instagram



© NEWS.am STYLE