Ոճային աքսեսուարներ. Դիանա Գրիգորյանի լուսանկարը

16:11   4 մայիսի, 2020

Սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Դիանան բեժ գույնի հագուստ է կրում։ Նա արձակել է մազերը, նախապատվություն է տվել վառ շպարին, որն ընդգծում է գեղեցկությունը։ Դիանան կերպարն ամբողջացրել է աքսեսուարներով՝ ժամացույց, ականջօղեր։

Օրերս հրապարակված կադրերում Դիանան վանդակավոր վերնաշապիկ էր կրում։ Նա արձակել էր մազերը, նախապատվություն տվել մեղմ շպարին։ Կերպարն ամբողջացրել էին ականջօղերը։ Դիանան լուսանկարը չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE