19:39 4 մայիսի, 2020Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը, որն այս շրջանում գտնվում է Իսպանիայում, նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգրչուհին ջինսե տաբատ է կրում, վանդակավոր վերնազգեստ։ Աստղիկն այն համադրել է նուրբ գոտու հետ։ Երգչուհին արձակել է մազերը, նախապատվություն տվել նուրբ շպարին։ Մեկնաբանություններում նա շնորհակալություն է հայտնել նոր տեսահոլովակի վերաբերյալ դրական արձագանքների համար եւ գրել. «Ինչ գեղեցիկ առավոտ է»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աստղիկը ջինսե տաբատ էր կրում, վերարկու։ Երգչուհին երկարաճիտներ էր ընտրել, կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ արեւային ակնոց եւ գլխարկ։ Մեկնաբանությունների հատվածում երգչուհին մեջբերել էր Էռնեստ Հեմինգուեյի խոսքերը. «Կյանքի մասին գրելու համար դու նախ պետք է ապրես այն»։