«Երջանիկ օր». Արփի Գաբրիելյանի մեղմ կերպարը

22:48   4 մայիսի, 2020

Դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգիչ Միհրան Ծառուկյանի կինը մոխրագույն շապիկ է կրում։  Նա արձակել է ուղիղ հարդարված մազերը, իսկ շպարվելիս ընդգծել է շուրթերը։ «Երջանիկ օր»,- հրապարակումն անգլերենով մակագրել է Արփին, իսկ հետեւորդները նրան հաճոյախոսություններ են գրել։

Ավելի վաղ Արփիի հետ լուսանկար էր հրապարակել Միհրան Ծառուկյանը։ Կադրերն արվել էին մառախլապատ բնապատկերի ֆոնին։ Զույգը սեւ հագուստ էր կրում, իսկ լուսանկարը մեկնաբանված չէր։



© NEWS.am STYLE