Հրավիրված են բոլորը. Met Gala-ն ավանդական պարահանդեսի փոխարեն վիրտուալ շոու է անցկացնում

20:12   4 մայիսի, 2020

Մայիսի առաջին երկուշաբթի օրը՝ Met Gala կոստյումի ինստիտուտի ամենամյա անցկացման օրը, կազմակերպիչներն առաջարկում են վիրտուալ շոու դիտել։ Հայտնի հյուրերի մասնակցությամբ սովորական միջոցառումը տեղի չի ունենա կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Հաշվի առնելով աշխարհում ստեղծված իրավիճակը՝ Մետրոպոլիտեն թանգարանում ամենամյա ցուցադրության կազմակերպիչներն առաջարկում են այդ օրը նշել օնլայն մայիսի 4-5-ը։

View this post on Instagram

A post shared by The Costume Institute (@metcostumeinstitute) on

«A Moment With the Met» վիրտուալ շոուի հիմնական մասը կսկսվի երեքշաբթի երեւանյան ժամանակով ժամը 00։00-ին, այն կհեռարձակվի YouTube-ով։ Շոուի շրջանակներում հնարավոր կլինի դիտել «Vogue»-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրի ելույթը, «Florence and the Machine» խմբի հատուկ կենդանի ելույթը եւ Louis Vuitton ապրանքանիշի տղամարդկանց հագուստի գեղարվեստական ղեկավար եւ  Off-White-ի տնօրեն Վիրջիլ Աբլոյի DJ սեթը։ 

Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE