Հոսպիտալացվել է «Խոհանոց» սերիալի դերասանը

10:16   5 մայիսի, 2020

Դերասան Սերգեյ Լավիգինը, որը հայտնի է «Խոհանոց» եւ «ՍենյաՖեդյա» սերիալներում Արսենի Չուգանինի դերերով, Մոսկվայում հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում է Telegram-յան «112» ալիքը։

Ալիքի տեղեկություններով՝ Լավիգինը կիրակի օրը՝ մայիսի 3-ին, ընկել է շքամուտքի մոտ եւ հարվածել գլուխը։ Բժիշկները նրա մոտ գանգուղեղային փակ վնասվածք են ախտորոշել եւ ցնցում։

Դերասանի հոսպիտալացման մասին տեղեկատվությունը հաստատում է նաեւ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի աղբյուրը։ Լավիգինի առողջական վիճակի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Բացի «Խոհանոց» եւ «ՍենյաՖեդյա» սերիալներից՝ Սերգեյ Լավիգինը նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Սառույց 2», «Լավագույն օրը», «Горько!»։

 



© NEWS.am STYLE