Իլոն Մասկն ու երգչուհի Գրայմսը ծնողներ են դարձել

10:32   5 մայիսի, 2020

Կանադացի 32-ամյա երգչուհի Գրայմսը (իսկական անունը Սի Բուշե) երեկ առաջին անգամ մայր է դարձել։ Աստղի սիրելին՝ 48-ամյա Իլոն Մասկը, հայր է դարձել վեցերոդ անգամ, հայտնում է Spletnik-ը։ 

Երեխայի լույս աշխարհ գալու մասին Մասկն անձամբ է հայտնել Twitter-ի էջում՝ նշելով, որ երեխան ու մայրիկն իրենց լավ են զգում։ Ավելի ուշ նա հայտնել է, որ իրենք որդի են ունեցել եւ նշել է երեխայի բավական արտասովոր անունը։ Սակայն հնարավոր է, որ երջանիկ հայրիկը միայն կատակում էր։

Գրայմսի հղիության մասին հայտնի է դարձել 2020թ.-ի հունվարի սկզբին։ Երգչուհին անձամբ էր երկրպագուներին ակնարկել, որ շուտով մայր է դառնալու՝ հրապարակելով իր լուսանկարը, որում որովայնին երեխայի պատկերն էր։

Մասկն ու Գրեյմսը միասին են արդեն մոտ երկու տարի։ Նրանք առաջին անգամ միասին տեսախցիկների առաջ հայտնել են 2018թ.-ի մայիսին Կոստյումի ինստիտուտի պարահանդեսին։ Դերասանուհի Էմբեր Հերդից վերջնական բաժանվելուց մի քանի ամիս անց Tesla ընկերության հիմնադիրը սկսել է հանդիպել կանադացի երգչուհու հետ։

Լուսանկարը՝ THEO WARGO/GETTY IMAGES



© NEWS.am STYLE