«Անասելի հայկական գեղեցկություն». Իջինի անկեղծ լուսանկարը

15:39   5 մայիսի, 2020

Ռուսաստանաբնակ երգչուհի Իջինը նոր հոլովակ է հրապարակել՝ ներկայացնելով իր անկեղծ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին սպիտակ բոդի է կրում, որն ընդգծել է նրա գեղեցիկ կազմվածքը։ Իջինը հավաքել է մազերը, նախապատվություն տվել վառ շպարին՝ շուրթերն ընդգծելով կարմիր շրթներկով։ Կերպարն ամբողջացրել են խոշոր աքսեսուարները։ Մեկնաբանություններում նա հետեւորդներին հարցրել է, թե որ է կնոջ մարմնի ամենասիրելի հատվածը։ «Ինձ համար ամենագեղեցիկ եւ ամենակարեւոր հատվածը կնոջ էներգիան է։ Տիեզերքում ամենաուժեղ էներգիաներից մեկը։ Երբ կինը հուզական, մտովի, հոգեւոր առումներով բավարարված է եւ ներդաշնակ իր հետ։ Այդ էներգիան անզուսպ է եւ շատ գրավիչ»,- մեկնաբանություններում անգլերենով գրել է երգչուհին։ Հետեւորդները նրան հաճոյախոսություններ են գրել. «Անասելի հայկական գեղեցկություն»:

Օրերս հրապարակված կադրերում Իջինն ամառային հագուստ էր կրում՝ կարճ, ջինսե շորտ, սպիտակ տոպ։ Նա արձակել էր երկար, ուղիղ հարդարված մազերը, իսկ արտահայտիչ շպարն ընդգծել էր գեղեցկությունը։ «Ամառային տրամադրություն»,- հրապարակումը մակագրել էր Իջինը, իսկ հետեւորդները նրա էջը ողողել էին հաճոյախոսություններով։ «Հիասքանչ», «հրաշալիորեն գեղեցիկ»,- գրել էին նրանք։



© NEWS.am STYLE