Դուեյն Ջոնսոնի կինը՝ Լորեն Հաշիյանը, հուզիչ շնորհավորել է ամուսնու ծննդյան օրը

13:49   5 մայիսի, 2020

Ամերիկացի դերասան Դուեյն Ջոնսոնն օրինակելի հայր է ու ամուսին։ Նա շատ է սիրում իր հայ կնոջն ու դուստրերին։ Դերասանի Instagram-յան էջում հաճախ են ընտանեկան լուսանկարներ ու տեսանյութեր հայտնվում։ Օրերս Ջոնսոնը նշել է ծննդյան օրը, եւ նրա կինը՝ Լորեն Հաշիյանը, շնորհավորել է սիրելիին։

Дуэйн Джонсон и Лорен Хашиан поженились спустя 12 лет отношений ...

«Ես հիշողությունների ծառուղով քայլում եմ նրա հետ, ով նույնիսկ տարիներ անց ինձ ստիպում է սիրահարվել իրեն… Նրա հետ, ով կարողանում է իր խորը քնքշանքը նվիրել մարդկանց, ում սիրում է… Եվ նույնիսկ տարիներ անց մենք մեր հարաբերությունների հաջորդ, նոր գլխի սկզբում ենք… Շնորհակալություն այս բոլոր պահերի համար, որոնք ինձ ստիպել են ծիծաղել ու ժպտալ։ Մենք մեր կյանքի կես ճանապարհին ենք, եւ ես անհամբերությամբ սպասում եմ հաջորդ կեսի համար հիշողություններ կերտելուն»,- գրել է Լորենը։

View this post on Instagram

A post shared by Lauren Hashian (@laurenhashianofficial) on

Դերասանի կինը զվարճալի տեսանյութ է հրապարակել, որում անուսինն ինքնապաշտպանության հնարքներ է ցուցադրում։



© NEWS.am STYLE