Թողարկումից չորս տարի անց Բրիթնի Սփիրսի ալբոմը գլխավոր է iTunes-ի հիթ-շքերթը

18:11   5 մայիսի, 2020

Ամերիկացի փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսի «Glory» սկավառակը գլխավոր է iTunes-ի հիթ-շքերթը։ Այս մասին երգչուհին հայտնել է Instagram-յան էջի Stories բաժնում, տեղեկացնում է Daily Mail-ը։

2016թ.-ին թողարկված «Glory» իններորդ ստուդիական ալբոմն անսպասելիորեն գլխավորել է ցանկը։ «Ուրախ եմ, որ այն ձեզ համար նույնքան թանկ է, որքան ինձ համար։ Սա կյանքի լավագույն օրն է»,- ասել է նա։

Սկավառակն առաջատար դիրք է զբաղեցրել փոփ երաժշտություն կատեգորիայում։ Այն առաջ է անցել Մրայա Քերիի «Charmbracelet» ալբոմից (2002թ.), «Throwback Tunes: 80s» հավաքածուից, Մադոննայի «I Don't Search I Find» ռեմիքսների ալբոմից եւ «NOW Thats I Call Music Vol.74» հավաքածուից։



© NEWS.am STYLE