Քորթնի Քարդաշյանի երեխաների հայրը բուժվո՞ւմ է թմրամիջոցներից կախվածության դեմ, թե ոչ

17:22   5 մայիսի, 2020

Օրերս «Քարդաշյանների ընտանիք» շոուի հայտնի մասնակից Սքոթ Դիսիկը մեկնել է Կոլորադոյում գտնվող վերականգնողական կլինիկա։ Այս մասին տեղեկությունն արագ տարածվել է համացանցում։ Օգտատերերը սկսել են աստղին ալկոհոլային եւ թմրամիջոցներից կախվածություն վերագրել։ Այդ պատճառով նա ստիպված է եղել արագորեն լքել հաստատությունը։

«Սքոթը որոշում է կայացրել ստուգել իրեն՝ փորձելով վերջապես համաձայնության գալ եւ հաղթահարել ցավը, որը Սքոթը երկար տարիներ զգացել է մոր անսպասելի մահվան պատճառով, որին ընդամենը 3 ամիս անց հաջորդեց հոր մահը։ Նախորդ շաբաթ նա վերականգնողական կենտրոն է գնացել՝ նախկինում ունեցած ցնցումների վրա աշխատելու համար»,- պարզաբանել է Սքոթ Դիսկի փատաբանը՝ Մարտի Սինգերը։

Նա նաեւ նշել է, որ ծայրահեղ անհանգստացած է գաղտնիության խախտմամբ եւ ծրագրում է անհապաղ իրավաբանական միջոցներ ձեռնարկել, գրում է GQ-ն։



© NEWS.am STYLE