10:14 6 մայիսի, 2020Տատյանա Բրուխունովան՝ Եվգենի Պետրոսյանի 30-ամյա կինը, Instagram-ում ներկայացրել է իր գարնանային կերպարը. կրել է Dior-ի վերջին հավաքածուում ներառված գլխարկը։
Կատակերգուի երիտասարդ կինը սովոր չէ խնայողություններ անել զգեստապահարանի ընտրության հարցում։ Թեեւ նրան հաճախ են մեղադրում հնաոճ լինելու մեջ, նա վստահորեն շարունակում է իր գիծը։ Այս անգամ հումորիստի կինը կապույտ երանգի հագուստ է ընտրել։ Նա կրել է Dior-ի կապույտ բերետը եւ նույն երանգի ջինսե բաճկոն։ Նրա ձեռքին հովտաշուշանների գեղեցիկ փունջ է։
View this post on Instagram
Հետեւորդներից մեկը Բրուխունովային հարցրել է՝ արդյոք նա, իսկապես, Dior-ի բերետ է կրում, ինչին նա կտրուկ է պատասխանել. «Իհարկե, սա օրիգինալ է։ Եթե ինձ չեմ կարող թույլ տալ ինչ-որ իր գնել, առհասարակ կխուսափեմ գնումից»։
Նա պարզաբանել է, որ նոր հավաքածուից բերետի այդ մոդելը հասանելի էր Աբու Դաբիի բուտիկներից մեկում։ «Շատ յուրօրինակ աղջիկ», «Քրիստիան Դիորն այս լուսանկարը, հաստատ, կպահպաներ ընտրված լուսանկարների շարքում», «Որքան ինքնաբավ, մյուսներին չնմանվող ոճ ունեք, էլեգանտ, ոճային, ոչ ճոռոմ»,- հետեւորդները հաճոյախոսություններ են գրել Տատյանային։