«Իմ միակ ու անկրկնելի». Սիլվա Հակոբյանի դուստրն 9 ամսական է

16:31   6 մայիսի, 2020

Երգչուհի Սիլվա Հակոբյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել ու շնորհավորել դստերը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը պատկերված է դստեր՝ Միլայի հետ, որն այսօր 9 ամսական է դառնում։ Կադրում երգչուհին ջերմ գրկել է դստերը, որը լայն ժպտում է։ «Շնորհավոր 9 ամսական, իմ միակ ու անկրկնելի»,- հրապարակումը մեկնաբանել է Սիլվան։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին բաց գույնի տաբատ էր կրում, սպիտակ վերնաշապիկ եւ ջինսե բաճկոն։ Նա արձակել էր մազերը, նորբ շպար ընտրել, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Միլայի դժգոհ նկարների շարքից»։



© NEWS.am STYLE