«Շատ գեղեցիկ ու հմայիչ». Հռիփսիմե Հակոբյանի լուսանկարը

18:39   6 մայիսի, 2020

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին արձակել է գեղեցիկ հարդարված մազերը։ Երգիչ Մարտին Մկրտչյանի կինը նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին՝ ընդգծելով շուրթերն ու աչքերը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել երգչուհուն. «Շատ գեղեցիկ ու հմայիչ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Հռիփսիմեն պատկերված էր երգիչներ Սոնա Ռուբենյանի եւ Էրիկի հետ։ Կադրում Սոնան ու Հռիփսիմեն ջերմ գրկախառնված էին։ Նրանք շքեղ, բեմական կերպարում էին։ Հռիփսիմե Հակոբյանը լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները նրանց հաճոյախոսություններ էին գրել։



© NEWS.am STYLE