Շորտ, ջինսե բաճկոն. Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը

17:45   6 մայիսի, 2020

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին բաց գույնի շորտ է կրում, ջինսե բաճկոն։ Նա սպորտային կոշիկներ է ընտրել, հավաքել մազերը։ Կերպարն ամբողջացրել է ոճային ակնոցը։ ««Ինչու» տեսահոլովակիս նկարահանման ընթացքից»,- հրապարակումը մակագրել է երգչուհին։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին ջինսե տաբատ էր կրում, վանդակավոր վերնազգեստ։ Աստղիկն այն համադրել էր նուրբ գոտու հետ։ Երգչուհին արձակել էր մազերը, նախապատվություն տվել նուրբ շպարին։ Մեկնաբանություններում նա շնորհակալություն էր հայտնել նոր տեսահոլովակի վերաբերյալ դրական արձագանքների համար եւ գրել. «Ինչ գեղեցիկ առավոտ է»։

Գլխավոր լուսանկարը՝ @gorrobertovich 



© NEWS.am STYLE