Աննա Սեդոկովան ավարտել է իր նկարահանումները թեժ էրոտիկ հոլովակում

16:45   14 օգոստոսի, 2013

Կիեւում ավարտվել են Աննա Սեդոկովայի “Մեր միջեւ” տեսահոլովակի նկարահանումները: Ռեժիսոր Եվգենի Թիմոխինը երգչուհու եւ նրա խաղընկերոջ առջեւ բարդ խնդիր է դրել. նրանք իրենց պարում այնպիսի կիրք պետք է արտահայտեին, որպեսզի հանդիսատեսի շունչը կտրվեր:


Համաձայն Եվգենի Թիմոխինի գաղափարի, որը նաեւ հայտնի է KAZAKY խմբի հետ կատարած աշխատանքներով, հոլովակում գործողությունները տեղի են ունենում միակ սենյակի փակ տարածքում, որի պատերն ու առաստաղը բառիս բուն իմաստով սկսվում են պտտվել օդում տարածված կրքից:


Այդ կրքի համար չկան արգելքներ. Խելագար սիրահարները գրեթե հարձակվում են միմյանց վրա՝ միմյանց քերծելով եւ կծոտելով միմյանց շուրթերը , եւ ահա թե ինչու, անկասկած, այս հոլովակը կպայթեցնի երաժշտական հեռուստաալիքների եթերը: “Հոլովակը իրոք չափազանց թեժ է լինելու:


Ցանկացած կին պետք է ձգտի սեքսուալ լինել: Հուսով եմ, որ դրանով կքաջալերեմ իմ երկրպագուներին: Ես շատ ուրախ եմ, որ “Մեր միջեւ” տեսահոլովակը հենց Եվգենի Թիմոխինն է նկարահանել: Նա ամենաարտառոց ուկրաինացի քլիփմեյքերներից է:Ժամանակին ես եւ Ժենյան նույն համալսարանում ենք սովորել, իսկ այժմ միասին աշխատելու հնարավորություն ենք ստացել: Հաճելի է նաեւ, որ շատ տարիներ անց մենք կրկին հոլովակ ենք նկարահանել Կիեւում՝ իմ հարազատ քաղաքում ”, - կիսվել է Աննա Սեդոկովան հոլովակից ստացած իր տպավորություններով:



© NEWS.am STYLE